
Նուվո Վիլաժ ՍՊԸ-ի ջերմոցային համալիրը հիմնադրվել է 2023թ.-ին։
Առաջին փուլը (5 հա) կառուցվել և շահագործման է հանձնվել 2024 թվականին՝ տարեկան 1,5 հազար տոննա արտադրողականության հասնելու նպատակով, իսկ գլխավոր հատակագծով նախատեսվում է արտադրական տարածքների ընդլայնում մինչև 18 հա, ինչը թույլ կտա մշակել և արտահանել ավելի քան 5 հազար տոննա բարձրորակ պղպեղից մինչև այլ տեսակի բանջարային մշակաբույսեր։
Ընկերության առավելությունը Հայկական լեռնաշխարհում՝ ծովի մակարդակից 1415 մետր բարձրության վրա գտնվող դիրքն է, որն ապահովում է արևոտ օրերի մեծ քանակ և բարենպաստ կլիմայական պայմաններ։ Մաքուր լեռնային ջուրը օգնում է հասնել բույսերի պատշաճ սնուցումանը և ապահովել անզուգական համ: Ջերմոցը կառուցվել է համաշխարհային, առաջատար, ֆրանսիացի գործընկեր Richel Group-ի՝ եվրոպական չափանիշներով, ջերմոցների և մասնագիտացված սարքավորումների մասնագիտական հսկողության ներքո:


«Նուվո Վիլաժ» ՍՊԸ-ն սերտիֆիկացվել է Global G.A.P. միջազգային ստանդարտին համապատասխան՝ երրորդ կողմի կողմից անցկացված գնահատման արդյունքով։ Այս սերտիֆիկացումը վկայում է ընկերության համապատասխանությունը անվտանգ, պատասխանատու և կայուն գյուղատնտեսական արտադրության բարձրագույն չափանիշներին։
GLOBALG.A.P.-ի հիմնական նպատակներն են՝
1. Սննդի անվտանգություն – ապահովել, որ գյուղմթերքը չպարունակի վնասակար նյութեր և համապատասխանի միջազգային չափանիշներին։
2. Բնապահպանություն – խրախուսել ռեսուրսների խելամիտ օգտագործումը (ջուր, հող, քիմիկատներ)։
3. Աշխատանքային պայմաններ – ապահովել աշխատողների առողջությունն ու անվտանգությունը։
4. Արտադրության թափանցիկություն – հետևելիություն արտադրական շղթայում։