Նուվո Վիլաժում մենք համատեղում ենք բնության ուժը և նորագույն տեխնոլոգիաները՝ ստեղծելով մաքուր և կայուն գյուղատնտեսություն:

Սուբստրատային համակարգ
Այս մեթոդը նշանակում է, որ բույսերի արմատները չեն աճում հողի մեջ, այլ զարգանում են հատուկ մշակված բնական նյութերի՝ տուբստրատի վրա: Մենք օգտագործում ենք բարձրորակ տուբստրատներ, ինչպիսիք են՝
Կոկոսի մանրաթելը՝ բնական, էկոլոգիապես մաքուր նյութ, որը պահպանում է խոնավությունը և ապահովում արմատների առողջ շնչառությունը։ Սուբստրատային հիդրոպոնիկան մեզ թույլ է տալիս պահպանել բերքի բնական համը և առողջ սննդանյութերը՝ մաքուր, կայուն և արդյունավետ աճեցման միջոցով:
Տնկման տեխնոլոգիա
Մենք վստահ ենք, որ առողջ և ուժեղ բույսը սկսվում է ճիշտ տնկումից։
Հիմնայան փուլեր․
• Սերմնաբուծություն,
• Սածիլների նախապատրաստում,
• Տեղադրում սուբստրատային համակարգում,
• Խելացի սնուցում և խոնավեցում,
• Մշտադիտարկում և խնամք։
Նշված փուլերը մեզ հնարավորություն են տալիս 100%-ով վերահսկել և ստերիլ միջավայր ապահովել բույսերի առողջ աճի համար, ապահովում են բարձր բերքատվություն և որակ, տնկման առաջին իսկ օրից։

Խելացի սնուցում
Նուվո Վիլաժում բույսերի սնուցումն իրականացվում է խելացի հիդրոպոնիկ համակարգով:
Մենք օգտագործում ենք բարձրորակ սննդարար լուծույթներ՝ ապահովելով բոլոր անհրաժեշտ միկրո և մակրոտարրերը առողջ աճի համար:
Մեր համակարգերը ավտոմատ կերպով վերահսկում են ջրի թթվայնության մակարդակը, սննդանյութերի կոնցենտրացիան և մատակարարվող լուծույթի ծավալը։
Արդյունքը՝ արագ աճ, բարձր բերքատվություն և մաքուր, անվտանգ արտադրանք:
Ոռոգում
Նուվո Վիլաժում բույսերի ոռոգումն իրականացվում է կաթիլային ավտոմատ համակարգով:
Այս տեխնոլոգիան թույլ է տալիս յուրաքանչյուր բույսին ստանալ անհրաժեշտ քանակությամբ ջուր և սննդարար լուծույթ՝ առանց կորուստների: Հողի թրջում չկա, ինչը կանխում է հիվանդությունների զարգացումը: Ոռոգումը հսկվում է խելացի համակարգերով, որոնք ավտոմատ կարգավորում են ջրի քանակը՝ կախված բույսերի աճման փուլից և շրջակա միջավայրի պայմաններից:

Ծաղիկների Փոշոտում
Նուվո Վիլաժում ծաղիկների փոշոտումը իրականացվում է բնական միջատների օգնությամբ՝ ապահովելով առողջ պտղաբերում և բարձր բերքատվություն:
Միջատների կիրառումը թույլ է տալիս.
• Ապահովել բարձր որակի և հավասարաչափ պտուղներ,
• Մեծացնել բերքատվությունը,
• Պահպանել բույսերի բնական զարգացման ընթացքը՝ առանց արհեստական միջամտությունների։
Փոշոտումը կատարվում է շրջակա միջավայրի նկատմամբ առավել զգուշավորությամբ՝ ապահովելով կայուն և էկոլոգիապես մաքուր արտադրանք:

Կլիմայի Կառավարում
Նուվո Վիլաժում կլիմայի կառավարումը իրականացվում է նորագույն տեխնոլոգիաներով՝ ապահովելով իդեալական պայմաններ բույսերի աճի բոլոր փուլերի համար:
Մենք մշտապես վերահսկում և կառավարում ենք՝
• Ջերմաստիճանը,
• Խոնավության մակարդակը,
• Օդափոխությունն ու CO₂-ի հարստացումը,
• Լուսավորության ինտենսիվությունը:
Մեր ավտոմատ համակարգերը արձագանքում են ցանկացած փոփոխության՝ ապահովելով կայուն միկրոկլիմա՝ բույսերի արագ աճի, առողջ զարգացման և բարձր բերքատվության համար:
Բույսերի պաշտպանություն
Նուվո Վիլաժում մենք ապահովում ենք բույսերի առողջությունը և պաշտպանության ամենաբարձր ստանդարտները՝ ինչպես միջատներից, այնպես էլ հիվանդություններից:
Մեր մոտ կիրառվում են միայն բնական և էկոլոգիապես մաքուր մեթոդներ՝
• Բնական միջատասպառիչներ՝ որոնք օգնում են կանխել վնասատուների տարածումը,
• Օրգանական բույսերի պաշտպանիչ նյութեր՝ օգտագործելով միայն մարդու և շրջակա միջավայրի համար անվտանգ նյութեր,
• Բույսերի մոնիթորինգ՝ շարունակական հետևում և վաղ փուլում վնասատուների հայտնաբերում:
Այս մոտեցումը թույլ է տալիս մեզ նվազեցնել քիմիական միջամտությունները և ապահովել կայուն, բնական արդյունք՝ առանց վնասակար մնացորդների:
Բույսերի պաշտպանության առավելությունները.
• Բարձրորակ և անվտանգ բերք,
• Առողջ բույսեր՝ առանց սինթետիկ նյութերի,
• Էկոլոգիապես մաքուր արտադրություն՝ առանց շրջակա միջավայրի վնասման: