Մեր պատմությունը

Նուվո Վիլաժ (Nuvo Vilaj) անվանումը խորհրդանշում է նոր կյանքի, նորարարության և բնության ներդաշնակ միաձուլումը: «Նուվո» բառը ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է «նոր», իսկ «Վիլաժ»՝ «գյուղ»:
Մեր ջերմոցային համալիրը հիմնվել է Նոր Գեղիում՝ մի վայրում, որտեղ ավանդույթներն ու նորարարությունը միահյուսվում են՝ ստեղծելով ժամանակակից գյուղատնտեսության նոր մոդել: Նուվո Վիլաժում մենք միավորել ենք բնության ուժը և նորագույն տեխնոլոգիաները՝ աճեցնելով մաքուր, առողջարար և բարձրորակ բերք: Անվանումը նաև ընդգծում է մեր ձգտումը՝ զարգացնելու համայնքը, բերելով նոր կյանք և հնարավորություններ այս գեղեցիկ տարածք:

Մեր ջերմոցային համալիրը գտնվում է Նոր Գեղիի լեռների մաքուր միջավայրում՝ մի վայր, որտեղ բնության ուժը միաձուլվում է նորարարական մոտեցումներին: Մենք հավատում ենք, որ բարձրորակ բերքը սկսվում է սրտացավությունից, բնությանը ցուցաբերած հարգանքից և ժամանակակից գիտելիքներից:
Նուվո Վիլաժում մենք աճեցնում ենք առողջարար և համեղ պտուղներ՝ օգտագործելով ժամանակակից ջերմոցային տեխնոլոգիաներ և հողագործության նորագույն մեթոդներ:
Մեր նպատակը մեկն է՝ բերել նոր շունչ հայկական գյուղատնտեսությանը և Ձեր սեղանին մատուցել թարմ ու որակյալ մթերք:

Ընկերության առավելությունը Հայկական լեռնաշխարհում՝ ծովի մակարդակից 1415 մետր բարձրության վրա գտնվող դիրքն է, որն ապահովում է արևոտ օրերի մեծ քանակ և բարենպաստ կլիմայական պայմաններ։ Մաքուր լեռնային ջուրը օգնում է հասնել բույսերի պատշաճ սնուցումանը և ապահովել անզուգական համ։

Բարձր տեխնոլոգիաներով հագեցած համալիրը կառուցվել է եվրոպական չափանիշներին համապասասխան՝ ֆրանսիական «Richel Group»-ի սարքավորումների կիրառմամբ։ Համալիրն ունի բոլոր անհրաժեշտ միկրոկլիմայական համակարգերը, որոնք ավտոմատացված են և կառավարվում են փորձառու մասնագետների կողմից։

Արտադրանքի մի մասը սպառվում է տեղական շուկայում, իսկ մնացածը արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն, հետագայում նաև Արաբական Միացյալ Էմիրություններ և եվրոպական երկրներ։